211652_close_icon
views-count8621 դիտում article-date 17:36 04-11-2021

Լինելով մասնագիտությամբ բժիշկ՝ տարիներով աշխատել, շփվել եմ մեր քաղաքի, մարզի (մարզերի) ազգաբնակչության հետ, որի արդյունքում լավ պատկերացնում եմ մեր ժողովրդի առօրյա հոգսերը, հուզող հարցերը

Հարգելի՛ համաքաղաքացիներ, սիրով տեղեկացնում եմ Ձեզ, որ ոչ մի կուսակցության կողմից չեմ առաջադրվել դեկտեմբերի 5-ի կայանալիք ՏԻՄ ընտրության ավագանու թեկնածու։

Լինելով մասնագիտությամբ բժիշկ՝ տարիներով աշխատել, շփվել եմ մեր քաղաքի, մարզի (մարզերի) ազգաբնակչության հետ, որի արդյունքում լավ պատկերացնում եմ մեր ժողովրդի առօրյա հոգսերը, հուզող հարցերը։

Հուսով եմ, որ ավագանու անդամ ընտրվողները հերթական անգամ չեն խաբի ինձ և իմ համաքաղաքացիներին, կարող են օգտակար լինել մեր քաղաքի կյանքի բարելավման, քաղաքում ապրելու համար բարենպաստ միջավայրի ստեղծման գործում։

Կոչ եմ անում բոլորիդ ակտիվ մասնակցել ընտրություններին, տալ Ձեր վստահության քվեն այն ուժերին, որոնց իրականում հուզում են մեր քաղաքի, ժողովրդի կենսակերպի լավացման հարցերը։

Հետո նորից չասեք (պատատակերին) նորից սխալվեցինք։

Պահանջեք հստակ ծրագրերով ներկայանալ, այլ ոչ թե համացանցում ժամանակ անցկացնեն, կամ դեմագոգիայով զբաղվեն։

Առայժմ այսքանը։

Լևոն Տոնոյան անոթային վիրաբույժ

Նմանատիպ նյութեր