1355 դիտում
11:14 05-11-2021
Ինչո՞ւ Շիրակի նոր մարզպետ չնշանակվեց․ «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է․ «Երեկ, կառավարության որոշմամբ, Հովհաննես Հարությունյանն ազատվեց Շիրակի մարզպետի պաշտոնից։ Ազատման որոշումը չզեկուցվող հարցերի մեջ էր, այդ պատճառով նիստի ժամանակ չհայտարարվեց։ Մինչդեռ նախկինում, երբ նոր մարզպետ էր նշանակվում, նիստի օրը հայտարարվում էր ե՛ւ գործող մարզպետի ազատման, ե՛ւ նորի նշանակման մասին։
Նշենք․ մամուլում գրվել է, որ Հարությունյանի փոխարեն Շիրակի մարզպետ է նշանակվելու ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Նազելի Բաղդասարյանը։ Նա հոկտեմբերի 29-ին մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել, սակայն մեկ շաբաթվա ընթացքում կարող է հետ վերցնել դիմումը։ Թե ինչու նոր մարզպետի նշանակումը տեղի չունեցավ, թերեւս սպասում են՝ մեկ շաբաթը լրանա, մանդատից զրկվի, նոր նշանակեն։
Հարցին, թե նշանակվելո՞ւ եք մարզպետ, նախօրեին Բաղդասարյանն ասել էր․ «Իսկապես չգիտեմ, չունենք դեռ որոշում»»։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
1033 դիտում
08:41 25-04-2024
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
Այս բաժնից
559 դիտում
07:36 17-10-2024
Ակցիաներն առաջիկայում չեն սահմանափակվի միայն իրազեկմամբ. ի՞նչ է առաջարկվելու ընդդիմադիր ուժերին. «Փաստ»
796 դիտում
07:25 17-10-2024
Ինչու էին ուժայինները պասիվ ԱԺ վիճաբանության ժամանակ և ուր էր Անդրանիկ Քոչարյանի ընկերը․ «Ժողովուրդ»
2128 դիտում
15:34 16-10-2024
Տուժած բնակավայրերում առաջիկա ամիսը պետք է լինի շինաշխատանքների ակտիվ ընթացքի ամիս. Լոռու մարզպետ