211652_close_icon
views-count18961 դիտում article-date 14:08 05-11-2021

Դատարանում Առուշ Առուշանյանին դիմավորեցին ծափահարություններով. ՏԵՍԱՆՅՈՒԹ

News.am-ը գրում է. Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Գորիսի նստավայրում այսօր՝ նոյեմբերի 5-ին, երբ դատական կարգադրիչների ուղեկցությամբ դատական նիստերի դահլիճ մտավ Գորիսի նորընտիր համայնքապետ Առուշ Առուշանյանը, ներկաները սկսեցին ծափահարել:

Առուշանյանը ձեռքով ողջունեց ներկաներին, ողջագուրվեց պաշտպանների հետ։

Ավելի վաղ Առուշանյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը լրագրողների հետ զրույցում հայտնել էր, որ այսօր դատարանը որոշում է կայացնելու տեսակցությունների արգելքի վերաբերյալ: Նա հավելել էր, որ երբ բուն դատաքննության փուլը սկսվի, ընթերցվի մեղադրական եզրակացությունը պաշտպանության կողմը պատրաստվում է  ներկայացնել միջնորդություն խափանման միջոց կալանքն ավելի մեղմ միջոցով՝ գրավով կամ երաշխավորությամբ փոխարինելու վերաբերյալ։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր