1323 դիտում
15:27 05-11-2021
Անտառների պահպանության համար պատասխանատու 6 պաշտոնատար անձի վերաբերյալ 6 քրեական գործ է ուղարկվել դատարան
Շարունակվում է Լոռու մարզի դատախազության և մյուս իրավապահ մարմինների մարզային կառույցների հետևողական գործունեությունը ապօրինի անտառահատումների դեմ պայքարում, անտառպահպանության և անտառախախտումների արձանագրման համար պատասխանատու պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական պարտականությունների չկատարման հետ կապված հանցավոր դրսևորումներին իրավական գնահատականներ տալու, հանցագործություն կատարած պաշտոնատար անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու ոլորտում:
Մասնավորապես, Լոռու մարզի դատախազության դատախազների հսկողության ներքո քննվող քրեական գործերով կատարված նախաքննության ընթացքում բավարար ապացույցների գնահատմամբ 2021թ. հոկտեմբերի 25-ից 30-նն ընկած ժամանակահատվածում «Հայանտառ» ՊՈԱԿ Լոռու մարզի անտառտնտեսությունների մասնաճյուղերի տարբեր անտառպետություններ 3 անտառապետի և 3 անտառապահի վերաբերյալ 6 քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով առաջադրված մեղադրանքներով, ուղարկվել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ ըստ էության քննելու։
Նշված պաշտոնատար անձինք մեղադրվել են նրանում, որ ի պաշտոնե պարտավոր լինելով իրականացնել կանխարգելիչ միջոցառումներ և հսկողություն ապօրինի անտառահատումների ու անտառային օրենսդրության այլ խախտումների նկատմամբ, անհրաժեշտության դեպքում կազմել խախտման արձանագրություններ, ստուգել բնափայտի մթերման, այլ տեսակի անտառօգտագործման իրավունք ընձեռող փաստաթղթերն ու հսկողություն սահմանել անտառօգտագործողների կողմից դրանց կատարման նկատմամբ, անբարեխիղճ և անփույթ վերաբերմունք են դրսևորել իրենց ծառայության նկատմամբ, չեն կատարել իրենց վրա դրված պարտականությունները, իրենց վստահված պահաբաժիններում պարբերաբար շրջայցեր չեն իրականացրել, չեն կազմել շրջայցերի վերաբերյալ արձանագրություններ, չեն հայտնաբերել և չեն արձանագրել ապօրինի հատված ծառերը: Արդյունքում հայտնաբերվել է նրանց հսկողության գոտիներում ապօրինի հատված 346 տարբեր տեսակի և տրամագծերով ծառ, որի հետևանքով բնությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ 37մլն ՀՀ դրամի չափով վնաս։
Պետությանը պատճառված վնասը վերականգնելու համար որպես մեղադրյալ ներգրավված անձանց պատկանող գույքերի վրա դրվել են կալանք։
2021թ. ընթացքում պաշտոնատար անձանց, մասնավորապես «Հայանտառ» ՊՈԱԿ անտառտնտեսությունների մասնաճյուղերի տարբեր անտառպետությունների անտառապահի և անտառապետի կողմից իրենց պարտականություններն անփույթ կատարելու պատճառով ապօրինի ծառահատումների վերաբերյալ ևս երկու քրեական գործ՝ 2 անձի վերաբերյալ ուղարկվել է դատարան:
Լոռու մարզի դատախազության հսկողության տիրույթում ներկա պահին անտառտնտեսության պաշտոնատար անձանց վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, որոշ դեպքերում՝ նաև համացությամբ 314-րդ հոդվածի հատկանիշներով քննվում են 27 քրեական գործ, որոնցով որպես մեղադրյալ է անցնում 29 պաշտոնատար անձ՝ անտառապետեր, անտառապահներ, ինժեներներ։
Նշված բոլոր քրեական գործերով Լոռու մարզի դատախազի կողմից վարույթն իրականացնող քննիչներին տրվել են առարկայական հանձնարարականներ՝ քրեական գործով բազմակողմանիությունը, լրիվությունը ապահովելու, սեղմ ժամկետում դրանք դատարան ուղարկելու հարցը լուծելու համար։
Բացի այդ, 2021 թվականի ընթացքում «Հայանտառ» ՊՈԱ կազմակերպության տնօրենին հասցեագրվել են ապօրինի անտառահատումների առնչվող պաշտոնեական հանցագործություններին նպաստող պայամնների և պատճառների վերացմանն ուղղված 47 միջնորդագիր: Արդյունքում 12 պաշտոնատար անձինք ենթարկվել են տույժի՝ նկատողության և խսիտ նկատողության տեսքով, իսկ 7 անձ ազատվել է աշխատանքից։
ՀՀ Լոռու մարզի դատախազի կողմից նաև գրություն է հասցեագրվել «Հայանտառ» ՊՈԱԿ տնօրենի պաշտոնակատարին՝ միջոցներ ձեռնարկելու, որպեսզի պարտադիր կերպով կատարվեն ՀՀ գյուղատնտեսության նախարարի 2013թ. մայիսի 6-ի թիվ 80-Ն հրամանով սահմանված պետական և համայնքային անտառներում բնափայթի մթերման կարգը հաստատելու մասին իրավադրույթի պահանջները՝ կապված վառեւափայտը գնորդին փոխանցելուց առաջ սահմանված ձևով հաշվառելու և դրոշմելու հետ։
Դրանց բացակայությունը դժվարություն է առաջացրել կոնկրետացնելու հայտնաբերված փայտանյութի ձեռքբերման հստակ ժամանակահատվածը, մանավանդ այն դեպքերում, երբ անձինք ներկայացնում են հետին ժամանակահատվածում կազմված փաստաթղթեր:
Ստացված պատասխան գրությամբ հավաստիացվել է, որ մարզի դատախազի կողմից բարձրացված խնդիրը քննարկվել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ում, որի արդյունքում բոլոր մասնաճյուղերի տնօրեններին հանձնարարվել է սահմանել խիստ հսկողություն վերոնշյալ կարգի պահանջների կատարման նկատմամբ։

Նմանատիպ նյութեր
1758 դիտում
15:32 03-06-2021
Լոռու մարզում անտառների պահպանության համար պատասխանատու 18 պաշտոնատար անձի մեղադրանքներ են առաջադրվել
Այս բաժնից
700 դիտում
14:51 23-12-2024
Դատախազությունն ընթացք է տվել Տարոն Չախոյանի գործողությունների վերաբերյալ Թագուհի Թովմասյանի հաղորդմանը
682 դիտում
13:56 23-12-2024
Այդ քայլերը լինելու են ռադիկալ. Ավինյանը՝ Երևանում օդի որակի բարելավման մասին