1037 դիտում
15:52 05-11-2021
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովն անդամակցել է Միջերկրածովյան կարգավորող մարմինների հարթակին
Դեռևս 2020 թվականին Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը դիմել էր Միջերկրածովյան կարգավորող մարմինների հարթակին (The Mediterranean Regulatory Authorities Network-MNRA) անդամակցելու նպատակով և սկսել անդամակցության գործընթացները։
Հոկտեմբեր ամսին կայացել էր Միջերկրածովյան կարգավորող մարմինների հարթակի հերթական նիստը, որին առաջին անգամ հյուրի կարգավիճակով մասնակցում էր նաև Հանձնաժողովը։ Նիստից հետո Հայաստանի անդամակցության հարցով տեղի է ունեցել քվեարկություն և ձայների գերակշիռ մեծամասնությամբ Հայաստանը ընտրվել է հարթակի լիիրավ անդամ։
Նշենք, որ Հարթակը ստեղծվել է 1997 թվականին Ֆրանսիայի և Կատալունիայի (Բարսելոնա) առաջարկով, նպատակ ունենալով ամրապնդելու Միջերկրածովյան երկրների միջև պատմական և մշակութային կապերը, հնարավորություն ստեղծելու տարածաշրջանի անկախ կարգավորող մարմիններին տեսալսողական մեդիայի կարգավորմանը վերաբերող թեմաների ուսումնասիրության և փորձի փոխանակման համար: Հարթակին անդամակցում է 26 երկիր, իսկ նոյեմբերի 5-ից նաև Հայաստանը։

Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1009 դիտում
19:39 25-10-2024
Արցախի թեմի առաջնորդը Մայր Տաճարում աղոթք կբարձրացնի հայ գերիների վերադարձի համար
1090 դիտում
19:26 25-10-2024
Քննարկվել են համագործակցության հեռանկարները Քեմբրիջի համալսարանի հետ
1363 դիտում
19:12 25-10-2024
Վրաստանում գրանցված երկրաշարժը զգացվել է նաև Լոռու մարզում՝ 3 բալ ուժգնությամբ