211652_close_icon
views-count9976 դիտում article-date 13:07 07-11-2021

92 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի մայրը՝ Նորա Սարգսյանը

Խոր ցավով տեղեկացնում ենք, որ նոյեմբերի 7-ին 92 տարեկանում Ստեփանակերտում  կյանքից հեռացել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի մայրը՝ Նորա Վահանի Սարգսյանը:  Այս մասին հայտարարություն է տարածվել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ֆեյսբուքյան էջում:

«Հոգեհանգիստը տեղի կունենա նոյեմբերի 8-ին, ժամը 18:00-ից,  Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցում, հուղարկավորությունը՝ նոյեմբերի 9-ին, ժամը 12:00-ին, նույն վայրից:

ՀՀ երրորդ նախագահի գրասենյակը խորին ցավակցությունն է հայտնում նախագահ Սարգսյանին, նրա ընտանիքին, հարազատներին և մերձավորներին»,- ասված է հայտարարության մեջ:

Նմանատիպ նյութեր