36681 դիտում
22:34 08-11-2021
Քեզ բացակա չենք դնի. Տավուշի մարզի Աճարկուտ համայնքում տեղի ունեցավ Շուշիի հերոսամարտի հերոս Դավիթ Շահնազարյանի կիսանդրու բացումը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Նոյեմբերի 7-ին Տավուշի մարզի Աճարկուտ համայնքի նորակառույց Փառքի պուրակում հանդիսավորությամբ տեղի ունեցավ Շուշիի հերոսամարտի աճարկուտցի հերոս, հետախույզ, սերժանտ Դավիթ Շահնազարյանի կիսանդրու բացումը:
Հանդիսությանը ներկա էին Տավուշի մարզպետ Հ. Ղալումյանը, ԿԳՄՍ փոխնախարար Կ. Գիլոյանը, ԱԺ պատգամավորներ Վ. Ղալումյանը, Գ. Նազարյանը, զինվորականներ, հարևան համայնքների բնակիչներ:
Կիսանդրին բացեց հերոսի մայրը՝ տիկին Սոնան: Ելույթներով հանդես եկան Աճարկուտի դպրոցի սաները, դպրոցի ուսուցիչ Նվեր Սիմոնյանը.իսկ Դավիթ Շահնազարյանին ձոնած երգով հանդես եկավ աշուղ Նազելին:
«Առաջին գունդ» ՀԿ, «Չղջիկներ» վետերանների միության, «Գթության մայր» միջազգային միության կողմից, Դավիթի ընտանիքին պատվոգրեր և շքանաշաններ հանձնեց Լիլիթ Չիբուխչյանը: Միջոցառումը վարում էր Գայանե Չապուխյանը:
Օրհնության կարգ կատարեց տարածաշրջանի հոգևոր հովիվ Արժանապատիվ Տեր Արշավիր քահանա Ասատրյանը:
Ճանաչենք մեր հերոսներին․
Դավիթ Շահնազարյան․ ծնվել է 2000թ. ապրիլի մեկին։ Անչափ բարի էր, ընկերասեր, 4 քույրերի եղբայր էր։ Սովորել է Աճարկուտի հիմնական դպրոցում, ապա ուսումը շարունակել Ծաղկավանի միջնակարգ դպրոցում։ Պարապել է սամբո մարզաձևը, եղել է սամբոյի Հայաստանի փոխչեմպիոն, մասնակցել է ՀԱՊԿ-ի և ԱՊՀ-ի մրցումներին։ Եղել է պատանի երկրապահ։
2019 թ.-ին զորակոչվել է բանակ։ Ծառայել է Արցախի հարավում՝ Հադրութում, սովորել է Արմավիրի ուսումնական զորամասում, որպես ջոկի հրամանատար, ստացել կրտսեր սերժանտ զինվորական կոչում, եղել է հետախույզ սերժանտ։
Պատերազմի ժամանակ եղել է գրեթե բոլոր թեժ կետերում` Հադրութում, Ննգիում, Խնձրստանում, Ճարտարում, Ակնայում (Աղդամ), Դժոխքի ձորում, Կարմիր շուկայում, Քարին տակում, Շուշիում։ Քարին տակի հատվածում թեժ կռվի պահին ոչնչացրել է 300-400 ադրբեջանաթուրքական գրոհայինների։
Երբ Շուշիում հրամանատար չեն ունեցել, վիրավոր վիճակում ստանձնել է նաև հրամանատարի պարտականությունը՝ ղեկավարելով 60 և ավելի զինակիցների։
Զոհվել է քաջաբար՝ նոյեմբերի 7-ին, բերդաքաղաքի մատույցներում պահելով զորքի թիկունքը, որպեսզի զորքը նահանջի։
Լուսանկարները՝ Եղիշե Պետրոսյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 152+
152+
Նմանատիպ նյութեր
82895 դիտում
20:14 11-11-2016
Քեզ հավերժ փառք, մեր սիրելի Ադմիրալ. տեղի ունեցավ հերոսի հոգեհանգիստը. «Քեզ բացակա չենք դնի». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
16741 դիտում
10:50 21-12-2024
Երևանում գործադուլ արած և աշխատանքից ազատված վարորդներից 11-ն աշխատանքի է վերադարձել. ՏԵՍԱՆՅՈՒԹ