927 դիտում
10:49 10-11-2021
Կարող էին՝ չարեցի՞ն, թե՞ անկարող էին` չստացվեց․ «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է․ «Արդարացի՞ են արդյոք նրանք, ովքեր մեղադրում են ընդդիմությանը, որ չկարողացան իշխանափոխություն իրականացնել` տուն ճանապարհել պատերազմում պարտված եւ պատերազմի ավարտից հետո ամեն օր պարտություններ գրանցող իշխանություններին: Չկարողացան հույս եւ հավատ ներշնչել մարդկանց եւ նրանց փողոց հանել: Չկարողացան լեզու գտնել դրսի-ներսի ուժերի հետ եւ բեկում մտցնել հայի ճակատագրում ու Հայաստանի խորտակվող նավը դուրս բերել ավելի ապահով հանգրվան: Նաեւ չկարողացան հայ մարդուն, 2018-ի հեղափոխությամբ ոգեւորվածներին համոզել, որ իրենք ավելի լավ կկառավարեն այս երկիրը եւ ավելի անվտանգ ու ապահով կյանք կբերեն մեր տանջված ու տուժած հասարակության համար:
Այս հարցի պատասխանը գտնելու համար պետք է նախ պատասխանել` կարող էին՝ չարեցի՞ն, թե՞ անկարող էին` չստացվեց: Եթե կարող էին՝ չարեցին, ոչ մի ներում չկա, եւ նրանց եւս պետք է «տուն ճանապարհել»: Եթե անկարող էին, ու չստացվեց, արդյոք, խանգարեցի՞ն ուրիշներին գալ եւ զբաղեցնել ընդդիմության դաշտն ու անել այդ ամենը: Թե՞ եկողները, պարզապես, դեռ չեն հայտնվել: Իրենք` այսօրվա պաշտոնական ընդդիմության ներկայացուցիչները, ասում են` մենք այսքան ենք կարողացել, դուք ավելի լավ արեք, ոչ մեկին չենք արգելում-խանգարում: Բայց կա նաեւ մարդկանց գիտակցության մեջ «տեղ» ազատելու խնդիրը:
Տասնյակ տարիներ Լեւոն Տեր-Պետրոսյանը, հետագայում` Ռոբերտ Քոչարյանը, ոչինչ չէին անում, բայց նրանց թիմերը, նրանց շրջապատը սպասում էր, որ մի օր առաջնորդն ասպարեզ է դուրս գալու եւ գլխավորելու է այն քաղաքական ուժի` իշխանության վերադարձը, որին մաս են կազմելու նաեւ իրենք: Մի կողմից նրանք շարունակ ստիպում էին առաջնորդին դուրս գալ «Ագռավաքարից», մյուս կողմից` առաջնորդը դառնում էր նրանց ցանկությունների գերին»։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
1707 դիտում
16:19 15-11-2014
Պաշտպանների համար Հայաստանի դեմ հանդիպումը հեշտ չստացվեց. Կարվալյու
11934 դիտում
14:48 04-06-2018
Մոուրինյոն պարզաբանել է, թե ինչու Մխիթարյանի մոտ չստացվեց «Մանչեսթեր Յունայթեդում»
5610 դիտում
00:36 02-08-2019
Եվրոպայի լիգա. «Ալաշկերտի» հրաշքը չստացվեց, բայց հաղթանակը պատմական էր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
1378 դիտում
07:47 19-10-2024
Աղազարյանի որդին մինչ հեղափոխությունը հեռախոսի պարտքը չի կարողացել վճարել. «Ժողովուրդ»
850 դիտում
07:30 19-10-2024
ՔՊ խմբակցությունը մտադիր է հաստատել սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը. «Ժողովուրդ»