1223 դիտում
22:37 10-11-2021
Հայաստանի և Իտալիայի միջև քրեական գործերով փոխադարձ օգնության վերաբերյալ համաձայնագրի վավերացման հարցն արժանացել է ԱԺ հանձնաժողովի հավանությանը
Նոյեմբերի 10-ի ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստում ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Քրիստիննե Գրիգորյանի ներկայացմամբ քննարկվել է ««Հայաստանի Հանրապետության և Իտալիայի Հանրապետության միջև «Քրեական գործերով փոխադարձ օգնության մասին» 1959 թվականի ապրիլի 20-ի եվրոպական կոնվենցիայի կիրառումը դյուրացնելու մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը, տեղեկացնում է ՀՀ ԱԺ պաշտոնական կայքը:
Համաձայնագիրը նպատակ ունի բարելավել քրեական գործերով փոխադարձ օգնության, ներառյալ՝ իրավական օգնության որոշակի ձևերի մասով երկու երկրների միջև համագործակցությունը: Այն նաև լրացնում է «Քրեական գործերով փոխադարձ օգնության մասին» 1959 թվականի ապրիլի 20-ի եվրոպական կոնվենցիայի դրույթները և դյուրացնում դրա կիրառումը:
Ըստ համաձայնագրի՝ կողմերը պարտավորվում են միմյանց ցույց տալ իրավական օգնություն, որն իր մեջ ներառում է քրեական վարույթին առնչվող նյութերի և փաստաթղթերի տրամադրումը, անձանց, վայրերի և առարկաների մասով քննչական գործողություններ իրականացնելը, խուզարկություններ, ակտիվների սառեցում և առգրավում իրականացնելը, հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների և քրեական հանցագործությանը վերաբերող ցանկացած այլ իրերի բռնագրավումը, քրեական վարույթի արդյունքների մասին հաղորդելը և այլ գործողություններ:
Հարակից զեկուցող ԱԺ պատգամավոր Արամ Վարդևանյանը մատնանշել է Սահմանադրական դատարանի դատավոր Երվանդ Խունդկարյանի՝ փաստաթղթի վերաբերյալ ներկայացրած հատուկ կարծիքը՝ համապատասխան փաստաթուղթը ոչ պատշաճ ներկայացնելու վերաբերյալ: Նա տեղեկացրել է, որ ձեռնպահ է քվեարկելու:
Հանձնաժողովի անդամները նշել են, որ խնդիրը տեխնիկական բնույթի է, հարցի առնչությամբ առկա է ՍԴ որոշումը:
ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Քրիստիննե Գրիգորյանը նշել է, որ ՍԴ դատավոր Երվանդ Խունդկարյանի հատուկ կարծիքը չի վերաբերում քննարկվող պարտավորությունների Սահմանադրության համապատասխանության հարցերին: Խոսքն ընթացակարգային հարցի մասին է, որ հաղթահարված է:
Օրենքի նախագիծը ստացել է դրական եզրակացություն:
Հեղինակի առաջարկով մինչև երկու ամիս ժամկետով հետաձգվել է ՀՀ ԱԺ պատգամավոր Արամ Վարդեւանյանի հեղինակած «Քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:

Նմանատիպ նյութեր
13009 դիտում
17:11 31-10-2017
«Արվեստի այբուբեն» մշակութային հիմնադրամի կողմից ներկայացված ծրագիրն արժանացել է Երևանի ավագանու հավանությանը
Այս բաժնից
769 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան
613 դիտում
09:47 21-12-2024
Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
721 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված