9326 դիտում
22:38 10-11-2021
Ադրբեջանի ՊՆ հայտարարությունը, թե 60 հայ զինծառայող Սեւ լճի հատվածում շրջափակման մեջ է ընկել, ապատեղեկատվություն է. ՊՆ
Ադրբեջանի ՊՆ հայտարարությունը, թե 60 հայ զինծառայող Սեւ լճի հատվածում շրջափակման մեջ է հայտնվել, ապատեղեկատվություն է: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ պաշտպանության նախարարությունը:
«Նոյեմբերի 10-ին ադրբեջանական որոշ լրատվամիջոցներ տեղեկություն էին տարածել այն մասին, թե իբր ՀՀ Սյունիքի մարզի Սև լճի տարածքում ծեծկռտուք է տեղի ունեցել հայ և ադրբեջանցի զինվորականների միջև, և որ մի խումբ հայ զինծառայողներ հայտնվել են շրջափակման մեջ։
Այս ապատեղեկատվությանը, ավելի ուշ, միացավ նաև Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, հայտարարելով, թե 60 հայ զինծառայող հայտնվել է շրջափակման մեջ, և միայն ռուսական կողմի միջնորդությամբ նրանք ազատ են արձակվել։ Ադրբեջանի պաշտպանական գերատեսչության հայտարարությունը բացահայտ ապատեղեկատվություն է։ Ավելին՝ Սև լճի տարածքում ադրբեջանական կողմի սադրանքին հաջորդած հայկական ԶՈՒ ստորաբաժանումների գործողություններից հետո ադրբեջանական ԶՈՒ-ն է դիմել ռուսական կողմին՝ իրադրությունը հանգուցալուծելու խնդրանքով, և հենց ռուսական կողմի ակտիվ աշխատանքի շնորհիվ է հաջողվել կայունացնել իրադրությունը։
ՀՀ պաշտպանության նախարարությունը վերահաստատում է, որ իրադրությունը Սև լճի տարածքում գտնվում է ՀՀ ԶՈՒ լիարժեք վերահսկողության ներքո»,- նշված է հաղորդագրությունում։

Նմանատիպ նյութեր
33211 դիտում
13:32 17-11-2020
Ղուշչյուլլարի հատվածում ՊԲ 200 զինծառայողի շրջափակման մեջ հայտնվելու մասին լուրը կատարյալ ապատեղեկատվություն է․ ՊԲ
6086 դիտում
21:45 16-05-2021
Վաղը ադրբեջանական զինուժը պիտի որ լքի Սեւ լճի տարածքը. Նաիրա Զոհրաբյան
Այս բաժնից
1162 դիտում
18:25 10-01-2025
Արդարադատության նախարարը ներկայացրել է Պրոբացիայի ծառայության նոր պետին
1534 դիտում
18:13 10-01-2025
Անահիտ Մանասյանն այցելել է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ