211652_close_icon
views-count1585 դիտում article-date 21:56 27-10-2016

Քաղաքացիների ընդունելությունները՝ Երևանի քաղաքապետի տեղակալների և այլ պատասխանատուների մասնակցությամբ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ յուրաքանչյուր հինգշաբթի վարչական շրջաններում կազմակերպվող քաղաքացիների հերթական ընդունելությանը մասնակցել են քաղաքապետի տեղակալները, Երևանի գլխավոր ճարտարապետը, աշխատակազմի քարտուղարի տեղակալները, քաղաքապետի խորհրդականներն ու վարչությունների պետերը: Բարձրացված հարցերի զգալի մասին տեղում տրվել են սպառիչ պատասխաններ և համապատասխան պարզաբանումներ: Իսկ քաղաքապետարանի լիազորություններից դուրս հարցերի դեպքում՝ բնակիչներին ուղղորդվել է համապատասխան իրավասու կառույցներ: Նշենք, որ քաղաքապետարանի ղեկավար կազմի ներկայացուցիչների` վարչական շրջաններում կազմակերպվող ընդունելություններին մասնակցությունը շարունակական է:

Նմանատիպ նյութեր