211652_close_icon
views-count3726 դիտում article-date 10:13 13-11-2021

Իշխանությունները չեն հրաժարվում ավել «պատառից»․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Նախօրեին իշխող կուսակցությունը ՏԻՄ ընտրությունների համար դրամահավաք է կազմակերպել մայրաքաղաքի գերթանկարժեք ռեստորաններից մեկում՝ «Լիվինգսթոնում»։ Ինչքան երկրի գործերը վատանում են, այնքան իշխանության գործերը լավանում են, բայց նաեւ չեն հրաժարվում ավել «պատառից»:

Դրամահավաքին ներկա են եղել իշխանության մեծ թվով ներկայացուցիչներ, օլիգարխիան բացակայել է։ Չբացառեցին, որ նրանք փոխանցումով են աջակցել, այլ ոչ թե ուղղակի ներկայությամբ:

Ներկա է եղել միայն Խաչատուր Սուքիասյանը։ Դրամահավաքի գործը դրված է եղել Տիգրան Ավինյանի վրա, բայց միջոցառման ավարտին չի հայտարարվել, թե որքան գումար է հավաքվել։ ՔՊ-ականները կարծում են՝ կիսով չափ պակաս կլինի, քան ԱԺ ընտրություններին։ Վերջում ֆուրշեթ է եղել, հնչել է ֆոնային երաժշտություն»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր