211652_close_icon
views-count1461 դիտում article-date 13:32 14-11-2021

Արցախում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 56 նոր դեպք, 2 մահ

Նոյեմբերի 13-ին Արցախում կատարվել է 199 թեստավորում, որի արդյունքում կորոնավիրուսային հիվանդության 56 նոր դեպք է գրանցվել:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 145 վարակակիր: Բժիշկները 20 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 75-ինը՝ ծանր, այդ թվում երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։
Կորոնավիրուսային հիվանդության հետևանքով արձանագրվել է 2 մահվան դեպք։

2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 20183 քաղաքացու հետազոտություն, որից 3170-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։

«Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու:
Տեղեկացնում ենք, որ անհրաժեշտ է հանրապետության բնակչությունը՝ օր առաջ պատվաստվի (COVID-19)-ի դեմ պատվաստանյութով՝ պահպանելով Ձեր և Ձեր հարազատների առողջությունը:
Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումները իրականացվում է ԱՀ առողջապահության նախարարության տարբեր բուժհաստատություններում: «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ ամբուլատոր-պոլիկլինիկական բաժանմունքում՝ մինչև ժամը 19։00»,-տեղեկացնում են ԱՀ առողջապահության նախարարությունից:

Նմանատիպ նյութեր