211652_close_icon
views-count12128 դիտում article-date 16:06 16-11-2021

Դիմում ենք ՌԴ-ին 1997-ի պայմանագրի շրջանակում ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանելու կոչով. ԱԽ քարտուղար

News.am-ը գրում է. Ժամը 13։00-ի դրությամբ ադրբեջանական զինված ուժերը ռազմական գործողություններ են սկսել և փորձել են սրել իրադրությունն հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղության ամբողջ երկայնքով: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 16-ին, «Լուրեր»-ի եթերում ասաց Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

«Այս պահին շարունակվում են մարտական գործողություններ ընթանալ. Պաշտպանության նախարարությունը քայլեր է ձեռնարկում իրավիճակը կայունացնելու նպատակով», - ասաց Գրիգորյանը։

Նրա խոսքով՝ այսօրվա սրացումը կապված է նաև Ադրբեջանի կողմից հավելյալ զրահատեխնիկա և զինված ուժեր կիրառելու հետ. «Նրանք փորձել են օգտագործել Հայաստանի սուվերեն տարածքում գտնվող Ադրբեջանի զինված ուժերը։ Քանի որ հարձակումը եղել է Հայաստանի սուվերեն տարածքի վրա, մենք դիմում ենք Ռուսաստանի Դաշնությանը ՀՀ-ի և ՌԴ-ի միջև գոյություն ունեցող 1997 թվականի պայմանագրի շրջանակներում Հայաստանի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու կոչով և համաձայնագրի շրջանակներում փոխադարձ պարտականություններն իրագործելու տրամաբանության շրջանակներում», - ասաց Արմեն Գրիգորյանը։

ԱԽ քարտուղարի խոսքով՝ սա բանավոր դիմում է, որը գրավոր ընթացակարգ է ունենալու. «Մենք ակնկալում ենք, որ Ռուսաստանի Դաշնությունն օգնություն կտրամադրի և մենք հնարավորություն կունենանք Հայաստանի տարածքային ամբողջականությունը վերականգնելու», - ասաց ԱԽ քարտուղարը:

Նմանատիպ նյութեր