211652_close_icon
views-count1223 դիտում article-date 16:42 21-09-2022

ՌԴ-ն օգտագործելու է բոլոր միջոցները՝ երկրի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար. Պուտին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանն օգտագործելու է բոլոր առկա միջոցները՝ երկրի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար, հայտնում է Gazeta.ru կայքը։

Նրա խոսքով՝ դա «բլեֆ» չէ»։

«Նրանց, ովքեր իրենց նման հայտարարություններ են թույլ տալիս Ռուսաստանի նկատմամբ, ուզում եմ հիշեցնել, որ մեր երկիրը նույնպես խոցման տարբեր միջոցներ ունի, իսկ առանձին բաղադրիչներով ՝ նաև ավելի ժամանակակից, քան ՆԱՏՕ-ի երկրները։ Եվ մեր երկրի տարածքային ամբողջականության սպառնալիքի դեպքում, Ռուսաստանի եւ մեր ժողովրդի պաշտպանության համար մենք, անկասկած, կօգտագործենք մեր տրամադրության տակ եղած բոլոր միջոցները»,-ասել է վերջինս հեռուստաուղերձի ժամանակ։

Նմանատիպ նյութեր