211652_close_icon
views-count3168 դիտում article-date 11:24 18-11-2021

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 1019, մահվան՝ 33 նոր դեպք

Հայաստանում նոյեմբերի 18-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 1019 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 331 914-ի: 

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 30 քաղաքացի, մահացածների թիվը 7183 է:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 3 դեպք: Նոյեմբերի 18-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 1397 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 33 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 8580-ի: 

Մեկ օրում առողջացածների թիվը 1461 է, ընդհանուր առողջացածներինը՝ 299 953, փաստացի բուժվողներինը՝ 23 381: Մեկ օրում արվել է 10 074 թեստավորում, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 2 281 212 թեստավորում:

 

Նմանատիպ նյութեր