211652_close_icon
views-count25172 դիտում article-date 15:26 19-11-2021

Անգեղակոթցի Թաթուլն ասում է.՝ «Մեր մոտի կովերը որակյալ կաթ են տալիս, իսկ ամենանագլին Արարատից բերված «Շաղոն» է». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Սյունիքի մարզի Անգեղակոթ գյուղի բնակիչ Թաթուլը հպարտ է, որ ինքն անգեղակոթցի է ու մեծ սիրով է նախիրը տեղափոխում դաշտեր ու  ասում է, որ  ամեն խոշոր եղջերավոր անասուն իր անունն ունի:

«Եթե ուզենաս իմանալ՝ որ կովը որն է, ապա կարող ես տալ նրանց անունները, մասնավորապես՝ «Շաղո», «Զազո», «Զոզո», «Սուրո», «Աղբաշ», «Ծաղիկ», «Նարգիս» և այլն»:

 Ըստ Թաթուլի՝ բոլոր կովերն էլ խելոք արածում են, իսկ տուն գնալիս էլ ինքնուրույն կարողանում են բռնել իրենց  գոմի փամփան:

 «Միայն վատն այն է, որ Արարատի մարզի գյուղերից մեկի բնակիչ Անդոյից   բերված «Շաղո»  կովը ամենանագլին է: էն լավ տեղերում ինքն է  արածում, մյուս կովերին չի թողնում, իսկ Անգեղակոթի անասունների տված  կաթը ամենաորակյալ կաթերից է ու այդ կաթից պատրաստված  ցանկացած կաթնամքերք չի զիջում միջազգային կաթնամթերքին, հլը մի բան էլ ավելի որակյալ ա»,-  աում է Թաթուլը:

 Լուսանկարները և տեսանյութը՝  Գագիկ Շամշյանի
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 47+
47+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր