211652_close_icon
views-count4026 դիտում article-date 09:10 24-11-2021

Մամիկոն Ասլանյանի ու Արամ Խաչատրյանի միջև նախատեսված հեռուստաբանավեճը տեղի չունեցավ. aravot.am

aravot.am-ը գրում է. Այսօր ՏԻՄ ընտրությունների քարոզարշավի շրջանակներում «Լոռի» հեռուստաընկերության եթերում նախատեսվում էր հեռուստաբանավեճ՝ Վանաձոր խոշորացված համայնքի ավագանու առաջադրված թեկնածուներ՝ Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի եւ Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի միջեւ:

Հեռուստաբանավեճը դեռեւս օրեր առաջ համաձայնեցվել է կողմերի հետ: Սակայն այն այսօր չկայացավ: «Մամիկոն Ասլանյան» դաշինքի ցուցակը գլխավորող Մամիկոն Ասլանյանը ֆեյսբուքյան իր էջում գրեց, որ ինքը առանձին որեւէ քաղաքական ուժի ներկայացուցչի հետ հեռուստաբանավեճի չի մասնակցելու. «Նախ, չեմ ընդունում կամայական ընտրովիությունը` թե ով ում հետ պիտի բանավիճի, երկրորդը` ընտրապայքարին մասնակցող բոլոր ուժերի ներկայացուցիչները վանաձորցիներ են, իսկ վանաձորցին ինձ համար ընտրազանգված չէ, այլ իմ համաքաղաքացին է, եւ ես չեմ պատրաստվում նրանց բաժանել ուժեղների կամ թույլերի։

Եթե մարդիկ իրենց մեջ ուժ, կամք ու պատրաստակամություն են գտել` հայտ ներկայացնելու համայնքի ղեկավարի՝ առայժմ թափուր պաշտոնի համար, ուրեմն ուժեղ են։ Եվ վերջում, որքանով տեղեկացված եմ ` Առաջին ալիքը ուղիղ եթերով կազմակերպելու է հեռուստաբանավեճ, որի ժամանակ էլ սիրով կհանդիպեմ բոլորի հետ»,- գրել է Ասլանյանը:

Մանրամասներն՝ այստեղ
 

Նմանատիպ նյութեր