211652_close_icon
views-count18445 դիտում article-date 17:17 24-11-2021

Տարբեր ահազանգեր ենք ստանում մեր քաղաքում տեղի ունեցող անընդունելի` հաճախ անմարդկային հետապնդումների, որոշ պաշտոնատար անձանց կողմից իրականացվող բիրտ ահաբեկումների մասին․ Վանաձորի քաղաքապետ

Վանաձորի քաղաքապետ, դեկտեմբերի 5-ի ընտրություններում որպես քաղաքապետի թեկնածու առաջադրված Մամիկոն Ասլանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Սիրելի համաքաղաքացիներ,պետական հիմնարկների ,ձեռնարությունների սիրելի աշխատակիցներ,բուժաշխատողներ,մանկավարժներ,իրավապահ համակարգի հարգելի ծառայողներ


տարբեր ահազանգեր ենք ստանում մեր քաղաքում տեղի ունեցող անընդունելի`հաճախ անմարդկային հետապնդումների,որոշ պաշտոնատար անձանց կողմից իրականացվող բիրտ ահաբեկումների մասին` աշխատակիցերին ազատման դիմումներ գրել տալու,անհիմն ստուգումների,քրեական հետապնդումներով սպառնալու և անբարոյական այլ մեթոդների մասին,որոնց նպատակը մարդկանց կամքին հակառակ ` ՏԻՄ ընտրություններին կոնկրետ թեկնածուի օգտին "ձայն բերելու" արատավոր պրակտիկայի նորօրյա կիրառումն է։ Վանաձորի ու խոշորացող համայնքների հետ չար խաղեր մի խաղացեք,էստեղ որքան մեղմ ու հանդարտ են մարդիկ,նույնքան էլ տարերային ու սկզբունքային են,երբ զայրանում են ։

Հայցում եմ այն մարդկանց,կոլեկտիվների ներողամտությունը,ում չեմ այցելում,հանդիպումներ չեմ ունենում։ Ինձ ճանաչողները գոնե գիտեն իմ վերաբերմունքը պետական համակարգի աշխատակիցների,բժիշկների,մանկավարժների ,արտադրության մեջ ներգրավված անձանց նկատմամբ։ Իմ նման քայլը բացառապես պայմանավորված է ձեր իսկ ապահովությամբ,ձեզ ավելորդ վտանգի չմատնելու,ձեզ անաշխատանք չթողնելու վերահաս վտանգի հետ։

Ես ձեզ շատ սիրում եմ,համարեք,որ բոլորիդ հետ մի կտոր հաց եմ կիսել,երկու բառ էլ փոխանակել։

Շարունակելու ենք աշխատել։

Աստված բոլորիս հետ.. »։

Նմանատիպ նյութեր