211652_close_icon
views-count2551 դիտում article-date 21:58 24-11-2021

Նոյեմբերի 23-ին և 24-ին ՍԱՏՄ մարզային կենտրոնների տեսուչները ստուգայցեր են իրականացրել իրացման ցանցում և հանրային սննդի կետերում

Նոյեմբերի 23-ին և 24-ին ՍԱՏՄ մարզային կենտրոնների տեսուչները ստուգայցեր են իրականացրել իրացման ցանցում և հանրային սննդի կետերում՝ կանխարգելելու համար կորոնավարակի տարածումը մարզերում:

Գեղարքունիքի՝ 6, Արարատի՝ 7, և Վայոց Ձորի 13 օբյեկտներում ստուգումների ընթացքում խախտումներ չեն հայտնաբերվել:

Հիշեցում․ կորոնավարակի կանխարգելման համար սահմանված հիմնական պահանջներն են՝ աշխատակիցներն ու գնորդները պետք է կրեն դիմակ, պահեն սոցիալական հեռավորություն, խանութներում պետք է հասանելի տեղում լինեն ձեռքերի ախտահանիչներ, մակերեսները պետք է պարբերաբար ախտահանվեն, ունենան ախտահանման գրանցամատյաններ, աշխատակիցները պետք է լինեն պատվաստված կամ ունենան ՊՇՌ թեստի բացասական պատասխան։

ՀՀ ՍԱՏՄ իրազեկման, խորհրդատվության և 
հանրության հետ տարվող աշխատանքների բաժին

Նմանատիպ նյութեր