211652_close_icon
views-count1593 դիտում article-date 17:10 26-11-2021

ՀՀ ՍԱՏՄ մարզային կենտրոնների տեսուչները ստուգայցեր են իրականացրել իրացման ցանցում և հանրային սննդի կետերում

Նոյեմբերի 25- երեկոյան ՍԱՏՄ մարզային կենտրոնների տեսուչները ստուգայցեր են իրականացրել իրացման ցանցում և հանրային սննդի կետերում՝ կանխարգելելու համար կորոնավարակի տարածումը մարզերում:

Մարզային 13 օբյեկտներում ստուգումների ընթացքում խախտումներ չեն հայտնաբերվել:

Հիշեցում կորոնավարակի կանխարգելման համար սահմանված հիմնական պահանջներն
են՝ աշխատակիցներն ու գնորդները պետք է կրեն դիմակ, պահեն սոցիալական հեռավորություն, խանութներում պետք է հասանելի տեղում լինեն ձեռքերի ախտահանիչներ, մակերեսները պետք է պարբերաբար ախտահանվեն, ունենան ախտահանման գրանցամատյաններ, աշխատակիցները պետք է լինեն պատվաստված կամ ունենան ՊՇՌ թեստի բացասական պատասխան։  
 
ՀՀ ՍԱՏՄ իրազեկման, խորհրդատվության և
հանրության հետ տարվող աշխատանքների բաժին

 
 

Նմանատիպ նյութեր