211652_close_icon
views-count1310 դիտում article-date 18:37 24-11-2021

ԱԻ նախարարն ընդունել է Համաշխարհային բանկի Երևանի գրասենյակի նորանշանակ ղեկավարին

Այսօր՝ նոյեմբերի 24-ին, ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանն ընդունել է Համաշխարհային բանկի Երևանի գրասենյակի նորանշանակ ղեկավար Կարոլին Գեգինատին: Այս մասին հայտնում է ԱԻՆ-ը:

Նախարար Փիլոյանը շնորհավորելով տիկին Գեգինատին՝ վստահություն է հայտնել, որ հետագայում ոչ միայն կամրապնդվի Համաշխարհային բանկի հետ նախարարության համագործակցությունն, այլև կընդգրկի նոր շրջանակներ: Նա արդյունավետ է գնահատել նախորդ տարիներին բանկի հետ իրականացված ծրագրերը:

Տիկին Կարոլին Գեգինատին հետաքրքրվել է արտակարգ իրավիճակների բնագավառում առկա ծրագրերի, կարիքների և համագործակցության հնարավորությունների մասին:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հետագա համատեղ ծրագրերի հնարավոր տարբերակներ:

Հանդիպմանը մասնակցել են նաև ԱԻ ՓԾ տնօրենի տեղակալ Հովհաննես Եմիշյանը, ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի ժ/պ Սոս Մարգարյանը, ՀԲ ծրագրերի համակարգող Նորա Միրզոյանը:

Նմանատիպ նյութեր