211652_close_icon
views-count6655 դիտում article-date 14:59 08-09-2017

Սուրեն Կարայանն ընդունել է Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի նորանշանակ տնօրենին

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանն այսօր ընդունել է Հաշխարհային բանկի Հարավային Կովկասի, Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնօրեն Մերսի Թեմբոնի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում Մերսի Թեմբոնը նախարարին է ներկայացրել Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի նորանշանակ տնօրեն տիկին Սիլվի Բոսութղոյին և նրա մասնգիտական փորձը՝ տեղեկացնելով, որ վերջինս պաշտոնը ստանձնել է այս տարվա սեպտեմբերի 1-ից։ Նախարարը շնորհավորել է ՀԲ Հայաստանի գրասենյակի տնօրենին՝ հույս հայտնելով, որ կշարունակվի կառույցի և նախարարության միջև արդյունավետ համագործակցությունը։ Նախարարը կարևորել է Համաշարհային բանկի ներդրումը Հայաստանում իրականացված ինստիտուցիոնալ բարեփոխումների գործում և կառույցի աջակցությունը համաշարհային ֆինանսատնտեսական էկոհամակարգում։ Նախարարը հույս է հայտնել, որ ՀԲ-ի աջակցությամբ կշարունակվեն ջանքեր գործարդրվել Հայաստանում տնտեսական կայունություն ապահովելու ուղղությամբ, որը կլինի որակյալ և ներառական։ Հաշխարհային բանկի Հարավային Կովկասի, Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնօրեն Մերսի Թեմբոնն ընդգծել է, որ խիստ ոգևորիչ և վարակիչ է Հայաստանի կառավարության եռանդը, էներգիան և ջանքերը իրականացվող բարեփոխումների նկատմամբ։ Սուրեն Կարայանը Համաշխարհային բանկի պատվիրակության հետ քննարկել է ներդրումների ներգրավման և արտահանման խթանմանն ուղղված քաղաքականությունը։ Կողմերը կարևորել են մասնավոր հատվածի հետ աշխատանքը և պայմանավորվել առավել մանրամասն քննարկումներ անցկացնել առաջիկա անելիքների վերաբերյալ։

Նմանատիպ նյութեր