3400 դիտում
10:10 25-11-2021
Թուրքիայից Հայաստան շինանյութի ներկրման արգելքը կհանվի․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների՝ հաջորդ տարվա հունվարի 1-ից կհանվի Թուրքիայից Հայաստան շինանյութի ներկրման արգելքը: Դրան հաջորդող ամիսներին կհանվի մյուս՝ հագուստի, մաքրող միջոցների, կոշկեղենի, կոսմետիկայի եւ այլ ապրանքների ներկրման արգելքը: Նշենք, որ թուրքական ծագում ունեցող ապրանքների ներկրման արգելքի ժամկետը 2022 թվականի հունվարի 1-ին լրանում է:
«Ժողովուրդ» օրաթերթը այս թեմայի շուրջ պարզաբանում ստանալու համար դիմեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին եւ հետաքրրվեց՝ արդյոք կառավարությունը մտադիր է հանել թուրքական ապրանքների ներկրման արգելքը, թե ոչ: Մեր հարցին ի պատասխան՝ նախարարը նշեց. «Քննարկման մեջ է, մենք ամեն ինչ անում ենք, որ չթույլատրվի: Այսինքն՝ եթե գտնում ենք, որ թուրքական ապրանքների արգելքը երկարաձգելը մեր տնտեսության, տեղական արտադրության վրա դրական էֆեկտ է ունեցել ու կարող է ունենալ, համոզված եմ, որ դրա վերաբերյալ նորմալ վերլուծություն հասարակությանը կներկայացվի»:
ՔՊ-ական պատգամավոր, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանի խոսքով՝ որոշումն ընդունելու են կառավարության մեր գործընկերները։
«Ժողովուրդ» օրաթերթի հարցին՝ արդյոք դրական էֆեկտ ունեցել է, թե ոչ, պատգամավորն արձագանքեց՝ նշելով, որ դա պարզելու համար խորը վերլուծություն է պետք անել. «Լիահույս եմ, որ ցանկացած որոշման դեպքում, եթե խոսում ենք տնտեսական նպատակահարմարությունից, կներկայացվի հիմնավոր վերլուծություն»»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
3462 դիտում
09:31 04-03-2021
Թուրքիայից՝ Հայաստան. թուրքական ապրանքների ներմուծումը շարունակվում է՝ արգելքը շրջանցելով. «Ժամանակ»
2559 դիտում
14:46 08-10-2019
Վրաստանում հուսով են, որ Ռուսաստանից թռիչքների արգելքը կհանվի կես տարվա ընթացքում
91164 դիտում
14:33 01-05-2020
Մայիսի 4-ից կհանվի ազատ տեղաշարժի սահամանափակումը, հանրային տրանսպորտի արգելքը կմնա
Այս բաժնից
1537 դիտում
09:00 17-12-2024
Վարկով հեծանիվի ձեռքբերումը կխրախուսվի և կսուբսիդավորվի պետության կողմից. նախագիծ. «Փաստ»
1480 դիտում
08:30 17-12-2024
Ռուսական ալիքների հարցով որոշում ունեն. «Փաստ»
1285 դիտում
07:41 17-12-2024
Էդմոն Մարուքյանը ճոխ է նշել իր կուսակցության իննամյակը. «Փաստ»