59618 դիտում
10:22 25-11-2021
Խոշոր հրդեհ Վանաձորում. շինությունը վերածվել է մոխրակույտի. 3 հոգի տեղափոխվել է «Վանաձոր» ԲԿ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ նոյեմբերի 25-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 03:40-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Ուսանողական փողոցի թիվ 7 հասցեին հարակից վայրում ինքնաշեն տնակ է այրվում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրդեհի վայր են ժամանել ԱԻՆ ՓԾ թիվ 36 հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ:
Ժամանել է նաև Լոռու մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Լրացուցիչ ժամանել է նաև թիվ 38 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Հրշեջները նախ կանխել են կրակի տարածումը, ապա մեկուսացրել այն: Ամբողջությամբ այրվել է 84-ամյա Նորիկ Մխիթարյանին պատկանող տնակը՝ ինքնաշեն կցակառույցներով:
Հրդեհի վայրից «Վանաձոր» բժշկական կենտրոն են հոսպիտալացվել Ն. Մխիթարյանն ու Ալլա և Զելմա Աբրամիցինները:
Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ խումբն ու «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության և «Գազպրոմ Արմենիա» Լոռու մարզի ներկայացուցիչները:
Թե ինչն է եղել հրդեհի պատճառը՝ պարզվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Արմինե Դանիելյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 53+
53+