211652_close_icon
views-count1561 դիտում article-date 12:27 27-11-2021

ՀՀ նախագահ. «Հայաստան» հիմնադրամը պետք է վերականգնի վստահությունը եւ բարեփոխումներ իրականացնի

Արցախյան պատերազմն իր ազդեցությունն ունեցավ հիմնադրամի գործունեության վրա թե՛ Հայաստանում, թե՛ Արցախում։ Այս մասին նոյեմբերի 27-ին «Հայաստան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստում ասաց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։ 

Նրա խոսքով՝ հիմնադրամի աշխատանքը ենթարկվել է չնախատեսված փոփոխությունների։

«Որպես Հայաստանի նախագահ եւ որպես հայ ափսոսանք եմ հայտնում անվստահության, խոսակցությունների եւ արձագանքների կապակցությամբ։ Հուսով եմ, որ անցկացված ուսումնասիրությունները  լույս կսփռեն իրավիճակի վրա եւ կօգնեն վստահության մթնոլորտ ստեղծել: 

Հիմնադրամը երկար ու դժվարին ճանապարհ է անցել, եւ պետք է անել ամեն ինչ՝ սխալներն ու թերությունները շտկելու եւ վստահությունը  վերականգնելու համար։ 

Հիմնադրամի արդիականացման համար հասունացել է պահը, անհրաժեշտ է որդեգրել նոր մտածողություն, լայնորեն կիրառել նոր տեխնոլոգիաներ եւ աշխատանքի կազմակերպման նոր մոդելներ»,-նշել է նախագահը։ 

Հիշեցնենք, որ 2020 թվականին Արցախյան պատերազմի ժամանակ «Հայաստան» հիմնադրամին փոխանցված ավելի քան 100 միլիոն դոլարի չափով միջոցները հետագայում ուղարկվել են պետբյուջե։     

Նմանատիպ նյութեր