211652_close_icon
views-count1681 դիտում article-date 13:30 31-08-2023

500 դոլարի համար կորցրած վստահությունը տարիներով չես վերականգնի. Նիկոլ Փաշինյան

Վստահությունը ամենաթանկարժեք բան է: Այս մասին այսօր՝ օգոստոսի 31-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այդ վտահությունը կարելի է 500 դոլարի համար խաթարել, հետո տասնյակ տարիներով այդպես էլ չվերականգնել»,- ասաց նա, գրում է NEWS.am-ը:

Նշենք, որ կառավարությունն իր այսօրվա՝ օգոստոսի 31-ի նիստում փոփոխություն կատարեց իր որոշումներից մեկում, որով որոշակի արտոնություններ է նախատեսում լիազորված տնտեսական օպերատորի համար:

Լիազորված տնտեսական օպերատորը հատուկ կարգավիճակ է, որը մաքսային մարմնի կողմից տրվում է տնտեսվարող սուբյեկտին, եթե այդ սուբյեկտը նվազ ռիսկայնություն է ներկայացնում մաքսային իրավախախտումների տեսանկյունից.

«Այդ կարգավիճակը հնարավորություն է տալիս տնտեսվարողին օգտվել մի շարք մաքսային պարզեցված ընթացակարգերից: Փուլ առ փուլ տնտեսվարող սուբյեկտը դառնում է ինքն իր  մաքսային տեսուչը, եւ  մաքսային մարմնի հետ հարաբերությունները հասցնում են նվազագույնի»,-ասաց Բադասյանը:

Նմանատիպ նյութեր