19280 դիտում
19:47 27-11-2021
Քեզ բացակա չենք դնի. Երևանում բացվեց 44-օրյա պատերազմի հերոս, լեգենդ դարձած, 20-ամյա Սիփան Սողոմոնյանի հիշատակը հավերժացնող խաչքար-պուրակ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ նոյեմբերի 27-ին, Երևան քաղաքի Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանում հանդիսավորությամբ բացվեց նույն թաղամասի բնակիչ, 44-օրյա պատերազմի հերոս, Սիփան Սողոմոնյանին նվիրված պուրակ-խաչքար:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, խաչքարի օրհնության կարգը կատարեց Սուրբ Երրորդություն եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Վարդան քահանա Գափոյանը:
Պուրակը կառուցվել և խաչքարը տեղադրվել է հերոսի ընտանիքի անդամների ջանքերով: Արարողությանը ներկա էին Սիփանի հարազատները, զինվորականներ, պատերազմի թոհ ու բովով անցած տղաներ, հերոսների ընտանիքների անդամներ, մանկավարժներ, հյուրեր Հայաստանի այլ մարզերից:
Սիփանի հարազատները պատմում են, որ նա մանուկ հասակից զբաղվել է ըմբշամարտով, Հայաստանում և Վրաստանում տարբեր մրցույթների է մասնակցել՝ զբաղեցնելով առաջին և երկրորդ պատվավոր հորիզոնականները:
Սիփան Արմանի Սողոմոնյանը ծնվել է Երևան քաղաքի ՀԱ թաղամասում՝ 2001 թվականի նոյեմբերի 26-ին: Պարտադիր զինվորական ծառայության է զորակոչվել 2019 թվականի դեկտեմբերի 27-ին:
Ծառայել է նախ Մատաղիսի զորամասում, այնուհետև Մուղնու զորամասում՝ որպես ՀՕՊ կրտսեր մասնագետ: Մասնագիտական կրթությունը ստանալուց հետո տեղափոխել են Թալիշ:
Մասնակցել է պատերազմին և հերոսի մահով ընկել է պատերազմի երկրորդ օրը՝ սեպտեմբերի 28-ին, անօդաչու թռչող սարքի պայթյունից:
Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 115+
115+