31964 դիտում
16:04 01-12-2021
Արտակարգ դեպք՝ Շիրակի մարզում. ուժեղ քամին Արթիկի թիվ 1 դպրոցի տանիքն ամբողջությամբ պոկել ու շպրտել է. ժամանել են հրշեջ-փրկարարները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ դեկտեմբերի 1-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։
Ժամը 13։15-ի սահմաններում ուժգին քամու հետևանքով Արթիկ քաղաքում գործող թիվ 1 դպրոցի տանիքն ամբողջությամբ պոկվել ու մի կողմ է շպրտվել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արթիկի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Փրկարարները սահմանազատել են տարածքը։
SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում դպրոցի տնօրեն Վարդուհի Սահակյանն ասում էր. «Ուժեղ քամու ժամանակ դպրոցում դասապրոցես է ընթանալիս եղել, և երջանիկ պատահականություն է, որ ոչ աշակերտները, ոչ դպրոցի ուսուցչական կազմը և ոչ էլ դպրոցի մյուս աշխատակիցները չեն տուժել»։
Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան, վնասի չափը պարզվում է։
Լուսանկարները և տեսանյութը՝ Հարություն Համբարյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+