211652_close_icon
views-count5069 դիտում article-date 16:44 02-12-2021

Հանրապետության հրապարակում տոնածառ կտեղադրվի. Երևանի քաղաքապետարանը որոշում է կայացրել

Երևանի քաղաքապետարանն այս տարի Ամանորյա միջոցառումներ և հրավառություն չի կազմակերպի, փողոցների տոնական լուսավորություն չի լինի, չի գործի քաղաքապետարանի սուրբծննդյան տոնավաճառը: Տեղեկությունը հայտնում է քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։

«Միաժամանակ, Ամանորի և Սուրբ ծնունդի կապակցությամբ Երևանի քաղաքապետարանը որոշել է մանուկների համար տեղադրել երկրի գլխավոր տոնածառը Հանրապետության հրապարակում: Տոնածառեր կտեղադրվեն նաև վարչական շրջաններում»,– նշված է հաղորդագրության մեջ:

Նմանատիպ նյութեր