211652_close_icon
views-count2338 դիտում article-date 11:01 04-12-2021

Արդեն մի քանի սերունդ պատերազմ տեսած արցախցուն դժվար է կրակոցներով վախեցնել․ «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Կարմիր շուկայի հարեւանությամբ հերթական կրակոցնրը հնչել են այն ժամանակ, երբ պարզ է դարձել, որ Մոսկվայում Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի փոխվարչապետների մակարդակով բանակցություններն ընդհատվել են, իսկ ընդհատման պատճառը հերթական անգամ Ադրբեջանի առավելապաշտական ձգտումներն են եղել: Ինչպես հայտնել է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, Ադրբեջանը կրկին բանակցություններում առաջ է քաշել Սյունիքով վերաբացվելիք ճանապարհի հարցում միջանցքի տրամաբանությունը: Սա` այն դեպքում, երբ Սոչիի եռակողմ հանդիպման ամփոփիչ ասուլիսում ունեցած խոսքից կարծես թե երեւում էր, որ Ալիեւը հասկացել է Հայաստանի տարածքով միջանցքի բացման անհնարինությունը: Բաքվի առաջնորդն իր խոսքում օգտագործեց տրանսպորտային երակներ ձեւակերպումը:

Փոխվարչապետերի եռակողմ բանակցությունները վերսկսվելու են մի քանի օրից, եւ կարելի է ակնկալել, որ Ադրբեջանը կհրաժարվի իր ծայրահեղ դիրքորոշումից, քանի որ այդ բանակցությունների արդյունքներին սպասում են երեք երկրի ղեկավարները, որոնց հերթական հանդիպումը նախանշված է առաջիկայում՝ հենց փոխվարչապետների գլխավորած աշխատանքային խմբի քննարկումների արդյունքների շուրջ:

Պարզ է, որ հետպատերազմյան կարգավորումներով որոշակի հանգրվանի հասնելու այս քայլերը պետք է արդյունք տան մինչեւ բրյուսելյան հանդիպումը, հետեւաբար, Ադրբեջանը ստիպված կլինի մեղմել իր դիրքորոշումը, հակառակ դեպքում վատ դրության մեջ կդնի ՌԴ-ին, որը միջնորդական ահռելի ջանքեր է գործադրում Արցախի շուրջ իրավիճակը կայուն պահելու ուղղությամբ: Իսկ քաղաքական բանակցությունների յուրաքանչյուր փուլից առաջ իրավիճակի նման ապակայունացումներով իր համար բացարձակ ձեռնտու որոշումների հասնելու մարտավարությունը չի աշխատել ու չի աշխատելու, եւ դրանք ընդամենը որպես եռակողմ հայտարարության խախտման հերթական դեպքեր կարձանագրվեն՝ Ադրբեջանի անփոփոխ հեղինակությամբ»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր