2015 դիտում
18:33 04-12-2021
Բելառուսից ևս 419 փախստական վերադարձվել է Իրաք. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Իրաքյան Iraqi Airways ավիաընկերությանը պատկանող ինքնաթիռը 419 միգրանտների, այդ թվում և մինչև 2 տարեկան երկու երեխայի Մինսկից տեղափոխել է Էրբիլ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է Մինսկի օդանավակայանի լրատվական ծառայությունը:
Նախորդ տարհանման չվերթն իրականացվել էր դեկտեմբերի 2-ին, երբ Բելառուսի մայրաքաղաքից Իրաք էր տեղափոխվել 427 փախստական: Ընդհանուր առմամբ, նոյեմբերի 18-ից Բելառուսից տարհանվել է ավելի քան 2700 փախստական:
Բելառուսի ու Լատվիայի, Լիտվայի և Լեհաստանի սահմանին միգրացիոն ճգնաժամը, որը սկսվել էր 2021 տարվա սկզբից, խիստ սրվել էր նոյեմբերի 8-ին: Մի քանի հազար մարդ բելառուսական կողմից մոտեցել էր լեհական սահմանին, ոմանք փորձել էին ապօրինի հատել սահմանը և մուտք գործել Լեհաստան:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
905 դիտում
14:20 02-02-2015
Հունվարի 23-ից 29-ը մայրաքաղաքում ծնվել է 419 երեխա
1278 դիտում
16:09 17-02-2016
Փետրվարի 5-11-ը մայրաքաղաքում ծնվել է 419 երեխա
2834 դիտում
09:16 19-07-2016
Ձմռանը տաքանալու, ամռանը հովանալու համար կառավարությանը հատկացվել է 419 հազար դոլար. «Հայկական ժամանակ»
Այս բաժնից
874 դիտում
20:29 28-01-2025
Հարավային Կորեայի Բուսանի օդանավակայանում ինքնաթիռի պոչը բռնկվել է թռիչքից առաջ. կան տուժածներ
1333 դիտում
18:25 28-01-2025
Հայաստանի հետ սահմանին ադրբեջանական նոր օդանակավակայանը կշահագործվի այս տարի. Ալիև
892 դիտում
15:15 28-01-2025
Սերբիայի վարչապետը հրաժարական է տվել