211652_close_icon
views-count3023 դիտում article-date 17:43 05-12-2021

Իշխանության յուրացման փորձ կատարելու համար մեղադրվողների գործով դատավոր Մեսրոպ Մակյանն ինքնաբացարկ է հայտնել.News.am

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանն իշխանության յուրացման փորձ կատարելու համար մեղադրվողների գործով ինքնաբացարկ է հայտնել: Այդ մասին տեղեկանում ենք դատական տեղեկատվական համակարգից։

Ներկայացված դիմումում դատավորը պարզաբանել է, որ քրեական գործում որպես Արշակ Զաքարյանի պաշտպան ներգրավված փաստաբան Տիգրան Աթանեսյանն իր ընկերն է: Բացի այդ, Տիգրան Աթանեսյանը Մակյանի ավագ եղբոր որդու՝ Վահե Մակյանի հարսանիքի քավորն է, որը, նույնպես լինելով փաստաբան, Տիգրան Աթանեսյանի հետ միասին աշխատում է նույն փաստաբանական գրասենյակում, հայտնում է News.am-ը:

Հիշեցնենք, որ գործը դատարան է ուղարկվել նոյեմբերի 29-ին, իսկ նոյեմբերի 30-ին այն մակագրվել էր Մակյանին:

Նմանատիպ նյութեր