211652_close_icon
views-count3196 դիտում article-date 23:29 06-12-2021

Ռուսաստանում հաստատվել է կորոնավիրուսի «օմիկրոն» շտամի առաջին երկու դեպքը

Հարավաֆրիկյան Հանրապետությունից ՌԴ ժամանած 2 մարդու մոտ հաստատվել է կորոնավիրուսի «օմիկրոն» շտամ:

Ria Novosti-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել է Ռուսաստանի Դաշնության Սպառողների իրավունքների պաշտպանության և մարդու բարեկեցության ոլորտներում վերահսկողության դաշնային ծառայությունը:

Նշվում է, որ SARS-CoV-2 հայտնաբերվել է Հարավաֆրիկյան Հանրապետությունից ժամանած 10 ուղևորի մոտ: Վիրուսի տարբերակները հստակեցվում են:

Նմանատիպ նյութեր