1692 դիտում
10:01 09-12-2021
Պետական կառույցներն սկսել են նաև գրավոր հարցերին չպատասխանել․ «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. «Գործող իշխանությունները հաճախ են դժգոհում լրատվամիջոցներից, նույնիսկ օրենսդրական «գլուխգործոցներ» են երկնում՝ իբր դաշտը կարգավորելու, իսկ իրականում ԶԼՄ-ների աշխատանքը էլ ավելի խոչընդոտելու նպատակով: Սակայն մյուս կողմից՝ պետական որոշ կառույցներ ամեն ինչ անում են խոչընդոտելու տեղեկության ստացման ԶԼՄ-ների իրավունքները: Նախ՝ տևական ժամանակ է՝ գրեթե ոչ մի պետական կառույց չի պատասխանում բանավոր որևէ հարցման, նույնիսկ եթե դա օպերատիվ արձագանք է ենթադրում, կամ եթե ակնկալվում է միայն հաստատում կամ հերքում: Միակ պատասխանը հետևյալն է. «Գրավոր հարցում ուղարկեք»:
Իսկ երբ նյութը հայտնվում է թերթում, «նեղվում» են, թե ինչու լրատվամիջոցը չի ճշտել: Այս առումով «առաջամարտիկ» կարելի է համարել ՊՆ-ն: Այն, որ մեր պաշտպանության նախարարությունից որևէ տեղեկություն ստանալը բարդ, հաճախ անհնար մի բան է, վաղուց ենք համոզվել: Բացի այն, որ մինչ մի հարցի հետ կապված պաշտոնական տեղեկություն են տարածում, ինֆորմացիոն ողջ դաշտը ողողվում է տարատեսակ տեղեկություններով, ՊՆ-ից առանձին որևէ պարզաբանում ստանալն էլ վերածվում է իսկական քաշքշուկի:
Մասնավորաբար, «Փաստ» թերթը նոյեմբերի 11-ին գրավոր հարցում է ուղարկել պաշտպանության նախարարություն՝ օրենսդրության համաձայն ակնկալելով պատասխան 5 աշխատանքային օրվա ընթացքում: Սակայն մոտ մեկ ամիս անց անգամ պատասխան չկա: Իսկ երբ ցանկանում ենք ճշտել, թե ինչու չեն պատասխանել, մեր հեռախոսազանգերը պարզապես մնում են անպատասխան: Մինչ վերջերս չափազանց օպերատիվ էր աշխատում վարչապետի աշխատակազմը, գոնե մեր պարագայում որևէ հարցում անպատասխան չէր մնացել: Սակայն վերջին հարցմանն այդպես էլ չպատասխանեցին: Նախ՝ ասացին, թե չեն ստացել, հետո, երբ նորից ուղարկեցինք հարցումը, որևէ արձագանք չստացանք»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
4918 դիտում
14:15 11-05-2017
Թույլ տվեք չպատասխանել, թե որ խոշոր հարկատուներն են թալանողները. ՊԵԿ նախագահ
1522 դիտում
17:07 28-11-2020
Հայաստանին աջակցելու համար մոբիլիզացվել են Ֆրանսիայի պետական կառույցներն ու ՀԿ-ները. Ֆրանսիայի ԱԳ պետքարտուղար
Այս բաժնից
2776 դիտում
11:19 23-11-2024
Պլիսկայում մեր հայրենակից Կարեն Ալեքսանյանի ջանքերով կառուցվել է «Կիրլիցիայի բակ» համալիր
3928 դիտում
22:08 21-11-2024
Դու կմերժե՞ս, որ քեզ փող ուզենան տալ. Հայ Դալեկը՝ շատ գովազդ անելու մասին