1317 դիտում
21:19 09-12-2021
ԱՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը նիստ է հրավիրել
Դեկտեմբերի 9-ին՝ ժամը 11։00-ին, հրավիրվել է ԱՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստը։
Օրակարգում ««Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքում
փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկման հարցն էր։
Նախագծի վերաբերյալ հիմնավորումը ներկայացրել է օրենքի նախագծի հեղինակ «Ազատ հայրենիք – ՔՄԴ» խմբակցության պատգամավոր Արամայիս Աղաբեկյանը։ Նախագծով առաջարկվում է Արցախի Հանրապետության ազգային փոքրամասնությունների լեզուներով հատուկ ծրագրերի և հաղորդումների հեռարձակման օրական մինչև 10 րոպե տևողությունը փոխարինել օրվա եթերաժամի մինչև 20 տոկոսով: Քանի որ ժամանակի ընթացքում երեքժամյա եթերաժամը աստիճանաբար դարձել է ութժամյա:
Նախագծի մեկ այլ փոփոխությամբ առաջարկվում է հեռուստառադիոընկերության խորհրդի անդամների թիվը երեքից դարձնել հինգ և նրանց լիազորությունների կատարումը սահմանել հասարակական հիմունքներով:
Նախագծի վերաբերյալ պատգամավորները հնչեցրել են առաջարկություններ և նպատակահարմար գտել, որ օրենքի որոշ հոդվածներ ևս ենթակա են փոփոխությունների։
Օրենքի նախագիծը 1 կողմ, 1 դեմ և 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ արժանացել է հանձնաժողովի բացասական եզրակացությանը։ Այն ընդգրկվելու է առաջիկա ԱԺ հերթական նիստի օրակարգում։
Նիստին ներկա էին ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հ․ Խանումյանը , ԱԺ նախագահի տեղակալ Գ․ Բաղունցը, պատգամավորներ։
ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին

Նմանատիպ նյութեր
1454 դիտում
20:08 28-06-2021
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը նիստ է հրավիրել
Այս բաժնից
853 դիտում
20:29 28-01-2025
Հարավային Կորեայի Բուսանի օդանավակայանում ինքնաթիռի պոչը բռնկվել է թռիչքից առաջ. կան տուժածներ
1318 դիտում
18:25 28-01-2025
Հայաստանի հետ սահմանին ադրբեջանական նոր օդանակավակայանը կշահագործվի այս տարի. Ալիև
868 դիտում
15:15 28-01-2025
Սերբիայի վարչապետը հրաժարական է տվել