1342 դիտում
09:19 10-12-2021
ԱԺ միջադեպի գործը՝ նախկինի ճակատագրին․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է, Աժ միջադեպի գործը ուղարկվել է ԱԱԾ նյութեր նախապատրաստելու համար: Նյութերի նախապատրաստման երրորդ օրը լրացել է, եւ դեռեւս ԱԱԾ-ում հստակություն չկա՝ հարուցել քրեական գործ, թե ոչ։
Իսկ ինչո՞ւ է ստեղծվել նման իրավիճակ։ Բանն այն է, որ «Հայաստան» դաշինքի պագամավորների օգնականները կոնկրետ անուններ չեն տալիս, թե ով է իրենց հարվածել, ավելին՝ ասում են, որ իրենց ծեծող չկա ու չի էլ լինի:
Տեղեկացանք, որ միջադեպի կիզակետում հայտնված ԱԺ պատգամավորի օգնական Գերասիմ Վարդանյանը կոնկրետ հրաժարվել է բացատրություն տալ: Իսկ, ահա, ԱԺ պատգամավորները, որոնք եղել են ծեծկռտուքի կիզակետում, հայտնել են, թե իրենք չեն ծեծել ոչ մեկի, լսել են ձայներ ու տեսել են՝ օգնականներն են կռիվ անում:
Դատելով իրավիճակից՝ ԱԱԾ-ն այս դեպքով կհետեւի ՀՔԾ-ի օրինակին, քրեական գործ չի հարուցի կամ էլ հարուցելու դեպքում կկարճի, ինչպես եղավ այս տարի՝ օգոստոսի 24-ին եւ 25-ին, ԱԺ դահլիճում մյուս միջադեպերի դեպքում, երբ ակնհայտ էր, ու կային բազաթիվ տեսաձայնագրություններ, թե ով ում քանի անգամ է հարվածում, բայց այդպես էլ քրեական գործ չհարուցվեց»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
1979 դիտում
09:28 01-04-2016
Նորանշանակ ՄԻՊ-ը գրեթե չի փոխել նախկինի պատրաստած զեկույցը. «Ժողովուրդ»
2081 դիտում
09:32 17-01-2019
Նոր ԱԺ-ն՝ նախկինի ոճով. անփառունակ դրսևորումները շարունակվում են. «Ժողովուրդ»
Այս բաժնից
583 դիտում
07:36 17-10-2024
Ակցիաներն առաջիկայում չեն սահմանափակվի միայն իրազեկմամբ. ի՞նչ է առաջարկվելու ընդդիմադիր ուժերին. «Փաստ»
817 դիտում
07:25 17-10-2024
Ինչու էին ուժայինները պասիվ ԱԺ վիճաբանության ժամանակ և ուր էր Անդրանիկ Քոչարյանի ընկերը․ «Ժողովուրդ»
2155 դիտում
15:34 16-10-2024
Տուժած բնակավայրերում առաջիկա ամիսը պետք է լինի շինաշխատանքների ակտիվ ընթացքի ամիս. Լոռու մարզպետ