35744 դիտում
10:15 10-12-2021
Արտակարգ դեպք Երևանում. թանգարանների պահպանության շենքի մոտ հայտնաբերվել են մարտական նռնակներ. օպերատիվորեն ժամանել են Երևանի գնդի պարեկներն ու ԱԻՆ ներկայացուցիչները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ դեկտեմբերի 10-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Թաիրով փողոցում՝ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» պետական ոչ առեվտրային կազմակերպության վարչական շենքի մոտ մարտական նռնակներ են հայտնաբերվել:
Նմանատիպ մեկ այլ ահազանգ էլ ստացել է ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդում:
Ինչպես հայտնում է ֆոտոլագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, վաշտի հրամանատար Նիկոլայ Ավետիսյանի գլխավորությամբ:
Մինչ պարեկները սահմանազատել էին նշված վայրը, տեղում ավագ պարեկ Դավիթ Սիմոնյանն ու պարեկ Գևորգ Մարդոյանը, զննելով դեպքի վայրը, քիչ այն կողմ դարձյալ հայտնաբերեցին մարտական նռնակ: Նշված վայրը նույնպես պարեկները սահմանազատեցին:
Օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը, Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի հրշեջ-փրկարարական և ինժեներական ջոկատի հերթապահ խումբը, հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։ :
Այս պահին նրանք վնասազերծում են հայտնաբերված նռնակները, իսկ պարեկներն ու ժամանած ոստիկանության Մալաթիայի բաժնի հերթապահ խումբը տարածքում նորից զննություն են կատարում ՝ պարզելու արդյոք էլի նռնակ կա:
Փաստի առթիվ ոստիկանության Մալաթիայի բաժնում նյութեր են նախապատրաստվում:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 111+
111+