211652_close_icon
views-count2570 դիտում article-date 13:02 10-12-2021

«Դավաճանին ենթարկվողը դավաճան է». ոստիկանները բերման ենթարկեցին ԱԳՆ–ում ակցիա իրականացնողներին, այդ թվում՝ Չախալյանին ու Հոխիկյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հայաստանի ԱԳն շենքում, որտեղ «Ազատագրական շարժման» անդամները բողոքի ակցիա են իրականացնում, ինչ-որ պահի իրավիճակը լարվեց, ոստիկաններն, ուժ գործադրելով, ԱԳՆ շենքից բերման ենթարկեցին ակցիայի մասնակից Վահանգն Չախալյանին։

Նախ ոստիկանները կոչ արեցին ակցիայի մասնակիցներին դուրս գալ ԱԳՆ շենքից՝ նշելով, որ հակառակ դեպքում բերման կենթարկեն:

Քանի որ ակցիայի մասնակիցները չհմաձայնեցին դուրս գալ, ոստիկանները ուժ կիրառելով նրանց դուրս բերեցին շենքից:

«Սա արդեն ձեռագիր է դարձել։ Բողոքի ակցիայի դեպքում որոշակի կանոններ կան, եթե ինչ-որ մեկը խոչընդոտում է ինչ-որ մի բանի բնականոն գործունեությունը, ապա կարգն այնպիսինն է, որ պետք է մոտենան հավաքի կազմակերպչին, պահանջեն բացառել խոչընդոտը, դրանից հետո երկու անգամ բարձրախոսով տեղեկացնեն, ապա նոր այդ մարդուն հեռացնեն, ոչ թե բերման ենթարկեն», - լրագրողներին ասաց ակցիայի կազմակերպիչ Արա Զոհրաբյանը։

Ի վերջո, ոստիկանները սկսեցին բերման ենթարկել ակցիայի մասնակիցներին, այդ թվում Վահագն Չապխալյանին, Նաիրի Հոխիկյանին:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Ազատգրական շարժման» անդամները բողոքի ակցիա էին իրականացնում ԱԳՆ-ի շենքում: Նրանք հայտարարել են, որ կառավարությունը քաղաքականություն է որդեգրել՝ Արցախն Ադրբեջանի կազմում թողնելու մասին և ԱԳՆ-ից պաշտոնական պատասխան են պահանջում։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր