19409 դիտում
09:37 11-12-2021
Համածառայակցի արձակած կրակոցներից ՀՀ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում ժամկետային զինծառայող է զոհվել. ևս 2-ը վիրավոր են․ ՊՆ
Դեկտեմբերի 10-ին, ժամը 19:30-ի սահմաններում, ՀՀ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում, նախնական տվյալներով` համածառայակցի արձակած կրակոցներից մահացու հրազենային վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող, շարքային Սենիկ Աշոտի Արզումանյանը (ծնվ. 2002թ.):
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:
Եվս երկու զինծառայող վիրավոր են:
Նրանց կյանքին վտանգ չի սպառնում:
Ընթանում է քննություն` դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար:
Նմանատիպ նյութեր
1320 դիտում
16:41 15-11-2022
Համածառայակցի արձակած կրակոցից ժամկետային զինծառայող է զոհվել
28340 դիտում
19:04 25-04-2017
ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող
29310 դիտում
09:39 03-09-2018
ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացել է ՊԲ զինծառայող
Այս բաժնից
15521 դիտում
13:18 25-10-2024
Ստեփանավանի Սուրբ Նշան մատուռը՝ տեղացիների ու զբոսաշրջիկների սիրված վայր․ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ