211652_close_icon

Համածառայակցի կրակոցից ժամկետային զինծառայող է մահացել․ ՊՆ

views-count5967 դիտում article-date 09:05 29-04-2022

Ապրիլի 28-ին ժամը 19:20-ի սահմաններում, նախնական տվյալներով` համածառայակցի կողմից արձակված կրակոցից հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Սամվել  Սեդրակի Սանոյանը (ծնվ.`2002թ.):

Այս մասին նշված է ՀՀ պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության մեջ;

Հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին շարքային Սանոյանը մահացել է: Տարվում է քննություն` դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար:

Նմանատիպ նյութեր