211652_close_icon
views-count1067 դիտում article-date 19:58 13-12-2021

Արման Դիլանյանը Ֆրանսիայի դեսպանին ներկայացրել է ՍԴ գործառույթները և դերակատարումը ՀՀ պետական կառավարման համակարգում

2021 թվականի դեկտեմբերի 13-ին Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր նորանշանակ դեսպան Անն Լույոյին:

ՍԴ-ից հայտնում են, որ հանդիպման մեկնարկին Արման Դիլանյանը շնորհավորել է տիկին դեսպանին նշանակման առթիվ՝ հույս հայտնելով, որ նրա պաշտոնավարման ընթացքում նոր լիցք կհաղորդվի հայ-ֆրանսիական միջդատարանական ու իրավական երկխոսությանը:

Անդրադառնալով Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի և Ֆրանսիայի Հանրապետության սահմանադրական խորհրդի միջև համագործակցությանը՝ Արման Դիլանյանն արժևորել է բարեկամական կապերի ամրապնդումը թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ ձևաչափերում, մասնավորապես՝ Ֆրանկոֆոն սահմանադրական դատարանների ընկերակցության շրջանակներում:

Դեսպան Լույոն վստահեցրել է, որ իր գործունեության ընթացքում կգործադրի անհրաժեշտ բոլոր ջանքերը՝ երկու երկրների սահմանադրական արդարադատության մարմինների հարաբերությունները և համագործակցությունը զարգացնելու համար: Կողմերը երկուստեք կարևորել են մոտ ժամանակաշրջանում բարձր մակարդակի փոխադարձ այցելությունների կազմակերպումը:

Դեսպան Լույոյի խնդրանքով Արման Դիլանյանը ներկայացրել է Սահմանադրական դատարանի գործառույթները և դերակատարումը Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգում:

Նմանատիպ նյութեր