211652_close_icon
views-count10689 դիտում article-date 11:38 15-12-2021

Չկա այս աշխարհում մեկը, ով կարող է ազդեցություն ունենալ ինձ վրա. գնացեք և խելոք վերընգեք տեղներդ. Դավիթ Մանուկյան

Դավիթ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Հարգելի՛ հայրենակիցներ, սիրելի՛ թալինցիներ.
Ցանկանում եմ ձեզ տեղեկացնել, որ երեկ երեկոյան Հայք լիբերալ կուսակցության տարածած հայտարարությունը, որ բոլոր ավագանիները գնալու են և հրաժարվեն իրենց մանդատներից՝ համաձայնեցված չէ թիմի հետ և ես ու իմ բազմաթիվ թիմակիցներ չենք կիսում այն։
Ես պաշտոնապես հայտարարում եմ, որ ես չեմ հրաժարվում իմ մանդատից և գնալու եմ մինչև վերջ։
Այս օրերին իշխանության տարբեր ներկայացուցիչներ, ուժային կառույցների մի շարք ծառայողներ և ինչ որ քրեական տարրեր փորձում են ամեն կերպ՝ համոզելով, ահաբեկելով ու վախեցնելով հասնել նրան, որպեսզի քաղաքացիական պայմանագիր կուսակցության ներկայացուցիչը ընտրվի համայնքի ղեկավար։

Նաև ցանկանում եմ տեղեկացնել Նիկոլ Փաշինյան ին, որ այդ մարդիկ իրենց բոլոր անօրինականությունները և լկտիությունները իրականացնում են իր անունից, իր հովանավորության մասին երաշխավորելով։

Մեր թիմի ցանկացած անձի կողմից, ցանկացած պայմանավորվածություն, որը կհակասի թիմի սկզբունքներին, դիտարկվելու է, որպես դավաճանություն սեփական ընտրողների նկատմամբ։
Սիրելի՛ թալինցիներ, անկախ ամեն ինչից, ես և մեր բազմաթիվ թիմակիցները չենք դավաճանելու ձեզ, մինչև վերջ կանգնելու ենք մեզ վստահած յուրաքանչյուր մարդու կողքին:

Այն բոլոր թափթուկները, ովքեր փորձում են և կփորձեն իրենց կարճ խելքով ազդեցություն ունենալ ինձ վրա, ես բաց տեքստով զգուշացնում եմ.
- Չկա՛ այս աշխարհում մեկը, ով կարող է ազդեցություն ունենալ ինձ վրա։
Գնացեք և խելոք վերընգեք տեղներդ։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր