211652_close_icon
views-count1045 դիտում article-date 21:12 23-05-2023

CPJ. Դավիթ Սարգսյանի և «168 ժամ» թերթի նկատմամբ կիրառված ակտիվների սառեցումները մտահոգիչ են, որոնք կարող են սառեցնող ազդեցություն ունենալ ԶԼՄ-ների վրա. aravot.am

Aravot.am-ը գրում է․

Լրագրողների պաշտպանության կոմիտեն հայտարարություն է տարածել, որում նշել է, որ Երևանի դատարանը պետք է վերացնի լրագրող Դավիթ Սարգսյանի և «168 Ժամ» լրատվական կայքի ակտիվների նկատմամբ սահմանված կալանքը, իսկ երկրի իշխանությունները պետք է ապահովեն, որ մամուլի ներկայացուցիչներն իրենց աշխատանքի համար իրավական հաշվեհարդարի չենթարկվեն։

Կոմիտեն հիշեցրել է, որ մայիսի 2-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը որոշում է կայացրել 9 միլիոն դրամի չափով կալանք դնել Սարգսյանին պատկանող դրամական միջոցների, ինչպես նաև վերջինիս գործատուի՝ «168 Ժամ» լրատվականի միջոցների վրա։

Լրագրողների պաշտպանության կոմիտեն զրուցել է Սարգսյանի փաստաբան Արամ Օրբելյանի հետ, որը նշել է, թե լրագրողի և լրատվական կայքի միջոցների սառեցումը պայմանավորված է մարտի 31-ին Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանի կողմից Դավիթ Սարգսյանի նկատմամբ ներկայացված զրպարտության վերաբերյալ քաղաքացիական հայցի հետ։

Հաղորդվում է, որ մայիսի 16-ին Ավինյանի փաստաբանը ֆեյսբուքում հայտնել է, որ ինքը դիմել է դատարան՝ Սարգսյանի ակտիվների վրա դրված արգելանքը վերացնելու համար՝ ասելով, որ իր պաշտպանյալը «ոչ մի լրատվամիջոց սնանկացնելու կամ ֆինանսական անհարմարություններ պատճառելու մտադրություն չունի»։

Օրբելյանի խոսքով՝ դատարանի ներկայացուցիչը հաստատել է, որ դատարանը ստացել է Ավինյանի դիմումը, սակայն իշխանությունները դեռևս պետք է համապատասխան քայլեր ձեռնարկեն դրա վերաբերյալ։

Լրագրողների պաշտպանության կոմիտեն փորձել է մեկնաբանություններ ստանալ նաև ընդհանուր իրավասության դատարանից, սակայն վերջինիս ներկայացուցիչների զանգերը մնացել են անպատասխան։

Լրագրողների պաշտպանության կոմիտեի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի ծրագրերի համակարգող Գյուլնոզա Սաիդը հայտարարել է, որ Դավիթ Սարգսյանի և «168 ժամ» թերթի նկատմամբ կիրառված ակտիվների սառեցումները մտահոգիչ են, որոնք կարող են սառեցնող ազդեցություն ունենալ երկրի լրատվամիջոցների վրա։ «Իշխանությունները պետք է դադարեցնեն այս սառեցումները և ապահովեն, որ լրատվամիջոցների դեմ ներկայացված քաղաքացիական հայցերի հետևանքով անկախ լրատվամիջոցների սնանկացման վտանգ չսպառնա»,- ասել է նա:

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում

Նմանատիպ նյութեր