211652_close_icon
views-count4675 դիտում article-date 03:40 17-12-2021

Ռոբերտ Քոչարյանի հետ երբևէ չեմ հանդիպել․ որևէ կուսակցության հետ համագործակցելու ցանկություն և մտադրություն չունեմ․ Հայկ Մարության

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Սիրելի երևանցիներ, սիրելի հայրենակիցներ,

Որպեսզի ձեզ չփորձեն մոլորեցնել, երեք կարեւոր բան ունեմ ասելու այս պահին.

1. Ռոբերտ Քոչարյանի հետ երբևէ որևէ պայմաններում չեմ հանդիպել, անգամ պատահաբար:

2. Եթե գործից դուրս հանդիպումների ժամանակ ունենայի, կհանդիպեի երեխաներիս հետ ))

3. Որևէ կուսակցության հետ համագործակցելու ցանկություն և մտադրություն չունեմ»:

Նմանատիպ նյութեր