211652_close_icon
views-count1697 դիտում article-date 14:22 17-12-2021

Արցախի Հանրապետության նախագահն ընդունել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 17-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես հայտնում են ԱՀ նախագահի աշխատակազմից, հանդիպմանը, որին մասնակցում էր ԱՀ քննչական կոմիտեի նախագահ Իգոր Գրիգորյանը, քննարկվել են ԱՀ և ՀՀ համապատասխան կառույցների միջև փոխգործակցության տարբեր ուղղությունների զարգացմանն ու ընդլայնմանը, փորձի փոխանակմանը, ինչպես նաև՝ կադրերի պատրաստման ու որակավորման բարձրացմանն առնչվող հարցեր:

Նմանատիպ նյութեր