211652_close_icon
views-count1619 դիտում article-date 13:29 18-12-2021

Ի՞նչ է պետք անել համահայկական նպատակների շուրջ աշխարհասփյուռ մեր ժողովրդի հզոր ներուժի ջլատումն ու համազգային պառակտումը կասեցնելու, դեպի անդունդը տանող թափանիվը հետ շրջելու համար․ Սերժ Սարգսյան. Tert.am

Tert.am-ը ներկայացնում է հատված՝ ՀՀԿ 17-րդ համագումարում ՀՀԿ նախագահ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթից․

«Մեր հերթական համագումարը այս անգամ, ի տարբերություն նախորդների, անցկացնում ենք այլ կարգավիճակում` լինելով ընդդիմություն: Ըստ այդմ` հաշվետվություններն էլ զգալիորեն տարբերվելու են մեր նախորդ հերթական համագումարների հաշվետու զեկույցներից, որտեղ ներկայացնում էինք տարբեր ուղղություններով պետական քաղաքականության մեր առաջնահերթություններն ու դրանց իրագործման ուղղությամբ ձեռնարկած       քայլերը:

Մեկ բան է իշխանական կուսակցության անդամ լինելը, բացարձակապես այլ բան է ընդդիմադիր քաղաքական ուժ ներկայացնելը: Ընդ որում` սա միայն Հանրապետական կուսակցությանը չի վերաբերում և միայն ներհայաստանյան երևույթ չէ: Այս տրանսֆորմացիայի կամ յուրահատուկ փորձության միջով դուք, ինչպես նաև մեր հազարավոր կուսակցական ընկերները, անցել եք:  Ոմանք չեն դիմացել փորձությանը, իսկ այն, իրոք, ծանր փորձություն էր ոչ մի սրբություն չունեցող պոպուլիստ իշխանությունների կատաղի հարձակումների, ակնհայտ ապօրինությունների, բռնաճնշումների, քաղաքական հետապնդումների, զրպարտությունների, ընտանիքին ու երեխաներին թիրախավորելու պայմաններում: Ոչ բոլորն էին պատրաստ դիմանալու, դիմակայելու և պայքարի ոգին պահելու, իսկ ոմանք պարզապես պատեհապաշտներ էին, որ տարբեր ժամանակներում մշտապես հարմար տեղավորվում և այդպիսի մի  պահի էլ ճարպկորեն լքում են քաղաքական ընտանիքը` սեփական շահն ու հարմարավետությունը վեր դասելով ամեն ինչից: Ցավոք, Հանրապետական կուսակցությունը ևս զերծ չէր այդպիսիներից իր շարքերում:

Սա մի գործընթաց էր, որ պետք էր անցնել և բյուրեղանալ: Խոսքս մարդկային այս տեսակին չի վերաբերելու, քանի որ սրանք մարդկության ողջ պատմության մեջ եղել են և շարունակելու են լինել՝ այնպես, ինչպես արգահատելի բազմաթիվ այլ երևույթներ, որոնց դեմ պետք է անդադար պայքարել:

Անցած հինգ տարիներին չափազանց շատ հարցեր են կուտակվել, որոնց մի մասին մենք տարբեր առիթներով մինչ այժմ անդրադարձել ենք»:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր