1500 դիտում
15:19 18-12-2021
Լվովում բացվել է ցուցահանդես՝ նվիրված Ուկրաինայում Հայ Առաքելական եկեղեցու վերականգնման 30-ամյակին
Լվովի հայկական վանքում նշվել է Ուկրաինայում Հայ Առաքելական Եկեղեցու վերականգնման 30-ամյակը: Այդ մասին հաղորդում է AnalitikaUA.net կայքը:
Ըստ հաղորդագրության, այդ առիթով Լվովի Սուրբ Աստվածածնի Վերափոխման Հայոց Մայր Տաճարում բացվել է ցուցահանդես, որը գործելու է մշտական հիմունքներով: Վանքում ցուցադրված են եկեղեցական կամ կենցաղային իրեր, որոնց միջոցով կարելի է ծանոթանալ Լվովի հայ համայնքի կյանքին։
Ցուցահանդեսի համակարգող Իրինա Գորբանի խոսքով՝ իրերը վերապրել են խորհրդային ողջ ժամանակաշրջանը, քանի որ թաքցվել էին 1945 թվականին։
«Նրանց պահում էին եկեղեցական չհրկիզվող պահարանում, և ողջ խորհրդային շրջանը ողջ մնացին այս պահարանում»,- ասել է մասնագետը:
Իսկ Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում Հայ Առաքելական Եկեղեցու գործունեության վերսկսման 30-ամյակը նշվել է միջազգային գիտաժողովով և «Հայկական եկեղեցին Ուկրաինայում. պատմություն և արդիականություն» ցուցահանդեսի շնորհանդեսով:
Եկեղեցիների կառուցումը, նույնականացումը, վերականգնումն ու պահպանումը Ուկրաինայում հայկական սփյուռքի գործունեության հիմնական ուղղություններից է: Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանը շեշտել է, որ հայկական ավանդույթների համաձայն՝ եկեղեցին ոչ միայն հոգևոր կենտրոն է, այլև ծառայում է որպես մշակութային կենտրոն:

Նմանատիպ նյութեր
1247 դիտում
11:39 29-10-2021
Ուկրաինայում նշել են Հայ առաքելական եկեղեցու կանոնական գործունեության վերսկսման 30-ամյակը
1712 դիտում
21:46 12-06-2014
Վրաց Ուղղափառ Եկեղեցու հոգևոր ծառայողի այլատյացությունը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու նկատմամբ
846 դիտում
20:59 20-06-2014
Երաժշտագիտական գրադարանում բացվել է Հակոբ Մանուկյանի ծննդյան 85-ամյակին նվիրված ցուցահանդես
Այս բաժնից
706 դիտում
10:42 12-01-2025
Ինքնիշխանությունը ներքին հարաբերությունները կառավարելու կարողություն է․ Նիկոլ Փաշինյան
685 դիտում
09:47 12-01-2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար