6277 դիտում
22:55 19-12-2021
Էմանուել Մակրոնը՝ հայրենիք հայ ռազմագերիների վերադարձի մասին
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ողջունել է դեկտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից 10 հայ ռազմագերու ազատ արձակումը և նրանց վերադարձը Հայաստան։
«Ազատ են արձակվել 10 հայ զինվորներ։ Ես ցանկանում եմ ողջունել Եվրոպական Միության վճռական գործողությունները, որոնց օգնությամբ մենք կշարունակենք առաջ տանել երկխոսության այդ ուղին, որը տանում է դեպի խաղաղություն Ադրբեջանի և Հայաստանի միջև: Մենք առաջ ենք գնում»,- գրել է Մակրոնը «Թվիթեր»-ում։
Ավելի վաղ ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը հայտնել էր, որ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ 10 ռազմագերիներ վերադարձել են հայրենիք և ներկայացրել վերադարձածների ցանկը, տեղեկացնում է «Արմենպրեսը»:
Նմանատիպ նյութեր
3549 դիտում
22:18 07-08-2018
Էմանուել Մակրոնը և Անն Իդալգոն արժևորել են Մանուշյանների խմբի վերջին վերապրածի՝ Արսեն Չաքարյանի գործը
Այս բաժնից
832 դիտում
20:29 28-01-2025
Հարավային Կորեայի Բուսանի օդանավակայանում ինքնաթիռի պոչը բռնկվել է թռիչքից առաջ. կան տուժածներ
1300 դիտում
18:25 28-01-2025
Հայաստանի հետ սահմանին ադրբեջանական նոր օդանակավակայանը կշահագործվի այս տարի. Ալիև
841 դիտում
15:15 28-01-2025
Սերբիայի վարչապետը հրաժարական է տվել