211652_close_icon
views-count3760 դիտում article-date 12:29 23-12-2021

Կառավարությունը ավելացրել է ոստիկանության պարգևատրման ֆոնդը 500 մլն դրամով. ոստիկանները 13-րդ աշխատավարձ կստանան

Կառավարությունն այսօրվա նիստում ընդունել է 2021թ. պետական բյուջեում վերաբաշխում կատարելու հերթական որոշումը, որով Ոստիկանության պարգևատրման ֆոնդում  առկա 1.9 մլրդ դրամին կավելացնի ևս 500 մլն դրամ «որակյալ» աշխատանքի համար ոստիկաններին լիարժեք մեկ դրույքաչափ 13-րդ աշխատավարձ տալու համար:

Որոշման նախագծում ասվում է. «ՀՀ ոստիկանության ընթացիկ տարվա բյուջեի արդյունավետ և խնայողաբար կատարման արդյունքում տնտեսված և պարգևատրման նպատակին վերաբաշխվող միջոցների մեծությունը, այսօրվա դրությամբ, կազմում է շուրջ 1․890,0 մլն․ դրամ, որը ՀՀ ոստիկանության ծառայողների (աշխատողների)  պաշտոնային դրույքների ամսական  ֆոնդից պակաս է շուրջ 500,0  մլն. դրամով։

ՀՀ ոստիկանությունը նպատակահարմար է համարում ծառայողներին (աշխատողներին) ընթացիկ տարում որակյալ աշխատանքի և (կամ) հատուկ առաջադրանքների կատարման համար տարեվերջին պարգևատրել մեկ պաշտոնային դրույքաչափով։ Այդ նպատակով առաջարկվում է  ՀՀ ոստիկանությանը լրացուցիչ հատկացնել 500,0 մլն․ դրամ, նկատի ունենալով նաև, որ ընթացիկ տարում ՀՀ կառավարության համապատասխան որոշումներով  ՀՀ պետական բյուջե է վերադարձվել  բյուջետային միջոցների արդյունավետ և խնայողաբար օգտագործման արդյունքում տնտեսված 958,2 մլն․ դրամ»։

Նմանատիպ նյութեր